ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են ուխտավորների հերթական՝ 75-հոգանոց խմբի այցը Ամարաս քրիստոնեական վանք:
Ուխտավորներն Ամարաս էին ժամանել Ստեփանակերտից եւ վանքի հարակից բնակավայրերից:
«Առանց ռուսաստանցի խաղաղապահների էլ մարդիկ կարող են գալ այստեղ, սակայն դա անվտանգ չէ: Խաղաղապահները միայն հանգստությունն ու խաղաղությունը չեն ապահովում: Նրանք ապրում են մեզ հետ, մարդկանց էլ հնարավորություն են տալիս հասկանալու, որ կյանքը նորից կսկսի ծաղկել»,- շեշտել է Ամարասի վանահայր Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: