Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը հայտնել է, որ Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները վերադարձել են ելման դիրքեր:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Բախշյանը հաստատել է, որ ադրբեջանցիները Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ առաջ էին եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, ՊԲ եւ ՌԴ խաղաղապահների բանակցություններից հետո վերադարձել են ելման դիրքեր:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատել է, որ համապատասխան աշխատանք է տարվել, որից հետո ադրբեջանցիները հետ են գնացել: