Բաքվում՝ Ռուսաստանի դեսպանատան առջեւ, այսօր տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցները ՌԴ-ից պահանջել են դուրս բերել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական ստորաբաժանումները։ Ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը։
Բողոքի ցույցի կազմակերպիչը Ադրբեջանի ՆԳ նախկին նախարար Իսքանդեր Համիդովի 2019-ին ստեղծած «Ժողովրդական շարժում» կազմակերպությունն է։
Ցույցից առաջ շարժումը հայտարարություն է տարածել, որ «ռուսաստանցի զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում վտանգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը»։