ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը հայտնել է, որ Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպությունը ԱՄԷ դեսպանության միջոցով Երեւանում սննդի 260 ծանրոց է տրամադրել Հայաստանի տարբեր համալսարաններում սովորող մահմեդական ուսանողներին:
Նախաձեռնությունը նվիրատվության՝ ապրիլի սկզբից մեկնարկած ծրագրի շարունակությունն է, որի ընթացքում սննդի շուրջ 830 արկղ է տրամադրվել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին:
Ըստ ԱՄԷ դեսպանության՝ նման կերպ եւս ամրապնդվում են նվիրատվության եւ հանդուրժողականության արժեքները: