Ազգային ժողովի շենքի առջեւ Ադրբեջանում պահվող գերիների հարազատները եւ այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել՝ գերիների վերադարձի պահանջով։
Բողոքի ցույցի մասնակիցները երթով կանցնեն միջազգային տարբեր կազմակերպությունների երեւանյան գրասենյակներով, դեսպանատներով՝ իրենց պահանջը ներկայացնելու եւ նամակներ հանձնելու համար։
Ցուցարաները նշել են, որ իրենց հիմնական նպատակը առաջադեմ մարդկության, հզոր երկրների դեսպանատների ուշադրությունը հրավիրելն է շուրջ 5 ամիս գերության մեջ գտնվող տղաների ազատության հարցի հանդեպ, եւս մեկ անգամ ընդգծելը, որ ադրբեջանական կողմը չի ենթարկվում միջազգային կառույցների պահանջներին եւ առանց նախապայմանների չի ուզում բաց թողնել հայ ռազմագերիներին:
Գերիների հարազատներն ասում են՝ իրենց համբերությունն ու լավատեսությունն արդեն սպառվում են: