Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երեւանում կլինի նախատեսված ժամկետում:
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, դրա մասին հայտնելով իր ֆեյսբուքյան էջում, ընդգծել է. «Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համավարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին եւ միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին հայտնել էր, որ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի՝ 50 հազար մարդու համար նախատեսված 100 հազար դեղաչափ Հայաստանում կլինի մայիսի առաջին շաբաթում:
18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվելու հայտ ներկայացնել: