Թուրք զինվորականներին խիստ մտահոգել է, որ Հունաստանի կառավարությունը Կասոս կղզու վրա 1200 մ երկարություն ունեցող օդանավակայան է կառուցել եւ ավելացնում է կղզում ծառայություն իրականացնող զինվորականների, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի քանակը։ 64 քառ. կմ տարածքով Կասոս կղզում բնակվում է շուրջ 900 մարդ։
Թուրքիան պնդում է, որ Էգեյան ծովի կղզիների ռազմականացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ Հունաստանին ցուցաբերած բացահայտ աջակցության պայմաններում:
Թուրքիայի ՊՆ նախկին գլխավոր քարտուղար գնդապետ Ումիթ Յալըմը եւս մտահոգություն է հայտնել Հունաստանի կողմից Էգեյան եւ Միջերկրական ծովերում մինչ այժմ չռազմականացված կղզիների ռազմականացման առիթով։
Ըստ թուրք զինվորականի՝ Լոզանի պայմանագրով Էգեյան ծովի 14 փոքր կղզիները չպետք է ռազմականացվեն, սակայն Հունաստանը դրանցից 13-ն արդեն ռազմականացրել է: Մնացել է միայն Խալկի կղզին։