Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւով կոչ է արվում Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու: Առաջարկվում է ՌԴ-ին դուրս մղել համաշխարհային միջբանկային վճարումների SWIFT համակարգից եւ վետո դնել ռուսական գազի ու նավթի մատակարարման վրա, եթե ռուսական բանակը մտնի Ուկրաինայի տարածք։
Եվրոպական խորհրդարանը նաեւ կոչ է անում դադարեցնելու «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը եւ պատժամիջոցներ սաhմանելու ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ քրեական հետապնդմանը մասնակցած, ինչպես նաեւ կոռուպցիայի գործերով անցնող պաշտոնյաների նկատմամբ։
Խորհրդատվական բնույթի փաստաթղթին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 569 պատգամավոր, դեմ՝ 67-ը։