ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթից հետո Թուրքիայի ընդդիմադիր որոշ ուժեր օրակարգ էին բերել ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու արգելք սահմանելու հարցը։
Ըստ Ermenihaber կայքի՝ ԱՄՆ տրամադրության տակ գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ քննարկումների համատեքստում Թուրքիայի ՊՆ-ն հանդես է եկել պարզաբանմամբ։
Թուրքիայի ՊՆ հայտարության համաձայն՝ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան թուրքական է եւ գույքով ու տարածքով հանդերձ պատկանում է Թուրքիայի զինված ուժերին, իսկ ռազմաբազայի հրամանատարական կազմը ենթարկվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։
Միեւնույն ժամանակ նշվել է, որ համատեղ պաշտպանական միջոցառումների անհրաժեշտությանբ պայմանավորված՝ ԱՄՆ-ին նույնպես իրավունք է վերապահված օգտվելու ռազմական ավիաբազայից։