Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 %-ով՝ կազմելով 2,7 միլիոն մարդ։
1,9 միլիոնը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները:
2021-ի առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2,4 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել։
2021-ի հունվար-մարտին երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում մեկ գիշերակացի համար միջինում ծախսել է 56 դոլար։
2021-ի հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա են այցելել ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից եւ Ուկրաինայից։ Այդ ժամանակահատվածում ՌԴ-ից Թուրքիա է մեկնել շուրջ 400 հազար զբոսաշրջիկ: