Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Լանդսբերգը շեշտել է, որ պատմության դասերը շատ բարդ են հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել:
«Մենք սովորում ենք հասկանալ մյուս կողմի դիրքորոշումները, պատմությանը նայել նրանց աչքերով, մեզ դնել նրանց տեղը: Այս գործընթացը ժամանակատար է: Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները»,- ընդգծել է Լիտվայի արտգործնախարարը:
Լանդսբերգը բերել է ԱՄՆ-ի օրինակը, որի նախագահ Բայդենն իր երկրի անունից ճանաչել է հստակ պատմական ճշմարտությունը, ինչպես դա արել է Լիտվան:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ փաստերը պետք է ներկայացվեն եւ համապատասխան գնահատականի արժանանան: