Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները եւ այլ քաղաքացիներ այսօր Երեւանում բողոքի քայլերթ են անցկացրել:
«Ազատություն հայ ռազմագերիներին» ու այլ կարգախոսներով եւ Ժնեւի կոնվենցիան Բաքվին հիշեցնող պաստառով նրանք ԱԺ-ի շենքի մոտից քայլել են դեպի տարբեր դեսպանատներ:
Քայլերթի մասնակիցները Եվրամիության, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի եւ ԱՄՆ դեսպանությունների աշխատակիցներին միջնորդագիր-նամակ են փոխանցել՝ միջազգային հանրությանը խնդրելով մեկտեղել ջանքերն ու Ադրբեջանին պարտադրել, որ վերադարձնի Արցախյան վերջին պատերազմից հետո գերեվարած անձանց՝ առանց նախապայմանների: