Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ նախնական տվյալներով այսօր Արցախի հյուսիսային ուղղությունից` «Արեգասար» կոչվող տեղանքից, ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Նախորդ տարվա նոյեմբերի13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունն անցած տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։