Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ներկա պահին ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցում է 150,11 միլիոնը: Կորոնավիրուսը աշխարհում խլել է 3.15 միլիոն մարդու կյանք:
ԱՀԿ վիճակագրությունը ներառում է պետությունների տրամադրած պաշտոնական տվյալները:
Վերջին օրերին գրանցված վարակների ավելի քան 45 տոկոսը բաժին է ընկնում Հարավարեւելյան Ասիային, երկրորդ տեղում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները, երրորդ տեղում՝ Եվրոպան:
Վարակման ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (31889171), Հնդկաստանում (18762976), Բրազիլիայում (18762976), Ֆրանսիայում (5505700), Ռուսաստանում (4805288), Թուրքիայում (4788700), Մեծ Բրիտանիայում (4414246), Իտալիայում (4009208), Իսպանիայում (3514942), Գերմանիայում (3381597), Արգենտինայում (2928890) եւ Կոլումբիայում (2824626):