ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայկական «10X Ինժեներինգ» ընկերության մասնագետների նախագծած նորագույն տեխնոլոգիական սարքը՝ 3D ակնոցը:
Եռաչափ ակնոցի օգտագործումը բժշկական հետազոտությունների ժամանակ մեղմացնում է ցավն ու նվազեցնում սթրեսի աստիճանը։
Ընկերության տեխնիկական ղեկավար Աշոտ Դանիելյանն ասել է, որ եռաչափ ակնոցը նախատեսված է երեխաների համար: Սարքն անվճար տրամադրվելու է հայաստանյան բուժհաստատություններին։
Ըստ Դանիելյանի՝ եռաչափ ակնոցի ստեղծած եռաչափ աշխարհում երեխան կարող է նաեւ վիրտուալ շփման մեջ մտնել մուլտհերոսների ու կենդանիների հետ եւ այդկերպ հանգստացնել իր նյարդային վիճակը:
Հայ գիտնականների մշակած եռաչափ ակնոցը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում ընկերություններին հատկացված դրամաշնորհի հաղթող նախագծերից մեկն է: