Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում: Որոշումն ընդունվել է 71 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներն ամփոփող փաթեթը պարունակում է պետական բազմաթիվ գաղտնիքներ, այդ պատճառով է անհրաժեշտ այն քննարկել փակ նիստում:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և բարձրաստիճան մի խումբ այլ պաշտոնյաներ: