Planet today-ը հայտնել է, որ չինացի գիտնականներին հաջողվել է ջերմային գեներատորի հիման վրա անկախ սնուցմամբ սարք ստեղծել, որն աշխատում է մարդու տաք մարմնի ու համեմատաբար սառը շրջակա միջավայրի միջեւ առկա ջերմաստիճանի տարբերության հիմքով։
Ի տարբերություն սովորական գեներատորների, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում շարժման միջոցով, թերմոէլեկտրական գեներատորներն (ԹԷԳ) ունեն միայն ջերմային թիթեղներ, որոնք տեղադրվում են տիեզերական զոնդերի վրա՝ դրանց էներգամատակարարման համար։
Այսինքն՝ թերմոէլեկտրական գեներատորները էլեկտրաէներգիա են արտադրում ջերմային էներգիայի ձեւափոխման միջոցով։
Մասնագետները լուսադիոդը միացրել են 11,4 սմ երկարությամբ ու 2,8 սմ լայնությամբ ԹԷԳ-ին, հետո ամրացրել դաստակին: Մարմնի ջերմաստիճանի հզորությունը բավարարել է լուսադիոդը միացնելուն։
Նոր սարքը կարող է դառնալ ապագա էլեկտրոնային սարքերի նախատիպը․ դրանք վերալիցքավորման կարիք չեն ունենա։
Գիտնականները վստահ են, որ հետագայում իրենց հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել շարժական գաջեթներ, օրինակ`ժամացույցի տեսքով, որոնք մարդը կկարողանա կրել: Դրանց աշխատանքի համար մարտկոցներ կամ վերալիցքավորում չի պահանջվի, բավարար կլինի միայն մարդու ջերմության ու շրջակա ջերմաստիճանի տարբերությունը: