Հարավային Կորեայում անցկացված սոցիոլոգիական հետազատությունների արդյունքներով երկրի բնակչության 91,2%-ը անհանգստացած է սննդի անվտանգության խնդրով:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Կորեայի սպառողների ասոցիացիայի անցկացրած հարցմանը մասնակցել է 20-60 տարեկան 500 մարդ:
Հարավկորեացիների գրեթե 2/3-ը սկսել է զգալիորեն կրճատել ծովամթերքի օգտագործումն այն բանից հետո, երբ տեղեկացել է վթարված Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի աղտոտված ջրերը օվկիանոս բաց թողնելու Ճապոնիայի ծրագրերի մասին:
Հարցման ենթարկվածների 95,2 %-ը հայտնել է, որ խանութում գնումներ անելիս ստուգում է սննդի ծագման մասին տեղեկությունը: 77,9 %-ը դա անում է ռեստորաններում կամ անգամ տան համար ուտելիք պատվիրելիս:
Ընդ որում՝ հարցվածների 63 %-ը խոստովանել է, որ արդեն իսկ նվազեցրել է ծովամթերքի օգտագործումը, թեեւ Ճապոնիան Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ի աղտոտված ջրերը օվկիանոս է բաց թողնելու միայն երկու տարի անց:
Հարկ է նշել, որ հարցվածների 69,6%-ը չի վստահում ճապոնական ձկնեղենի անվտանգության ստուգման ներկայիս համակարգին: Իսկ 27,8%-ն առաջարկում է զգալիորեն խստացնել այդ ստուգումները: