Ըստ Sputnik Արմենիայի՝ Ադրբեջանն ազատ է արձակել եւս երեք հայ գերու։ Առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը հայ գերիներին ռազմական ինքնաթիռով կտեղափոխի Երեւան։
Sputnik Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակված գերիների անունները` Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան եւ Սեյրան Թամրազյան։
Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։
Մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, թե Երեւանից ռազմական ինքնաթիռ է մեկնել Բաքու։