ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է սպասվածից ավելի արագ, ինչին նպաստում են նաեւ բավական ինտենսիվ պատվաստումները։
Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերից է կախված զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, ինչը նաեւ լրացուցիչ արժույթ է նշանակում։
ԿԲ նախագահն ընդգծել է, որ շատ կարեւոր է Հայաստանում պատվաստումները հնարավորինս արագ անցկացնելը, որովհետեւ եթե չհասնենք անհրաժեշտ մակարդակին, Հայաստան ուղեւորությունները (նաեւ զբոսաշրջային) պարզապես կարող են արգելվել։
ԿԲ ղեկավարը շեշտել է, որ արտարժույթի ներհոսքը կախված չէ նրանից` Ռուսաստանի՞ց, թե՞ Արեւմուտքից են զբոսաշրջիկներ գալիս Հայաստան, քանի որ ռուբլին ազատ փոխարկելի արժույթ է, եւ բանկերը ցանկացած պահի կարող են նորմալ փոխարժեքով այն փոխանակել դոլարով կամ եվրոյով:
ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավար Արմեն Նուրբեկյանը նշել է, որ զբոսաշրջային ընկերությունների մենեջերները եւս զբոսաշրջիկների թվի աճ են գրանցել, իսկ մայիսյան տոներին կավելանա նաեւ Ռուսաստանից եկողների հոսքը:
ԿԲ-ն ակնկալում է, որ 2021-ին օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը կհասնի նախաճգնաժամային՝ 2019-ի ցուցանիշի մեկ երրորդին։