Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել անհատույց համաֆինանսավորել տեղահանված ու տուժած արցախցիներին ուղղված սոցիալական 25 ծրագրերից 4-ը:
ՀԲ-ի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ այդ ծրագրերի իրականացումը խթանելու համար:
Համաֆինանսավորվելու են 68 000-ական դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 000 դրամի հատուցումները եւ աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:
Ընթացակարգի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ Պետականության եւ խաղաղարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով եւ կհամաֆինանսավորվեն արցախցիների համար իրականացվող այդ միջոցառումները: