ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար առանձին երկրներ արդեն առաջարկել են իրենց գլխավոր քաղաքները՝ որպես այդ կարեւոր միջոցառման անցկացման հնարավոր հարթակ: Դրանց թվում են Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Ավստրիան:
Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ներկայում ակտիվորեն քննարկում են հանդիպում կազմակերպել ամռանը երրորդ երկրում՝ Եվրոպայում:
Ըստ ամերիկյան Politico-ի՝ ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաներն ու վերլուծաբանները Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի օգնականներին հուշել են նախագահների միջեւ բարձր մակարդակի հանդիպման հնարավոր վայրերի թվում նկատի ունենալ հետեւյալ քաղաքները՝ Ռեյկյավիկը (Իսլանդիա), Պրահան (Չեխիա), Լյուբլյանան (Սլովենիա) եւ անգամ Բաքուն (Ադրբեջան):