Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ:
Հաղթանակի հավակնորդների թվում էին «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին «Moderna Therapeutics»-ը հայտարարել է կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի մոտ 95 տոկոս արդյունավետության մասին: «Moderna»-ի օգտագործումը թույլատրված է նաեւ ԱՄՆ-ի տարածքում: