Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի առեւտրի նախարարության եւ արտահանողների խորհրդի տվյալներով 2021-ի առաջին չորս ամսում Թուրքիան մեծացրել է ավիացիոն եւ պաշտպանական նշանակության ապրանքների մատակարարումները Ադրբեջանին։
Ընթացիկ տարվա հունվարից մինչև ապրիլ Ադրբեջան է արտահանվել ավելի քան 117,3 միլիոն դոլարի ռազմարդյունաբերական ապրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մատակարարումը կազմել է ավելի քան 8,8 միլիոն դոլար։ Այսպիսով՝ այդ ապրանքների առաքումն Ադրբեջան Թուրքիան մեծացրել է ավելի քան երկու անգամ։