ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է հայ գերիների ազատ արձակման որոշումը:
«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ «հետաքննվողների» ազատ արձակումը: Կողմերին կոչ եմ անում շտապ ավարտելու բոլոր աճյունների եւ ձերբակալվածների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական օրենքը»,- գրել է Լինդեն Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին եւ կողմերին հորդորում հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացները ՄԽ հովանու ներքո:
ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ նշել է, որ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները:
«ԵԱՀԿ նախագահի հատուկ եւ անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում/Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձեւաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ տարածաշրջանում: Քննարկումը կշարունակվի»,- ընդգծել է Անն Լինդեն: