Հունաստանում աշխատանքային օրենսդրությունում մտցված փոփոխությունների դեմ բողոքի ակցիաներ եւ գործադուլներ են սկսվել: Բողոքի ակցիաներ են նախատեսված Աթենքում եւ երկրի մյուս խոշոր քաղաքներում:
Արհմիությունների որոշմամբ մայրաքաղաքում սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Մի շարք ավիաչվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են: Գործադուլն անդրադարձել է նաեւ լաստանավերի աշխատանքի վրա:
Արհմիություններն այն կարծիքին են, որ բարեփոխումը վատթարացնելու է աշխատողների վիճակը եւ աշխատանքային պայմանները:
Փոփոխությունները անդրադառնալու են հատկապես հեռավար աշխատանքի կանոններին:
Նախօրեին կառավարության ներկայացուցիչ Արիստոտելիա Պելոնին հայտարարել էր, որ օրենսդրությունը պիտի համապատասխանեցվի դարի մարտահրավերներին եւ աշխատակիցների ներկա պահանջներին: