Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ուսանողների հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից:
«Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն ստեղծված հնարավորությունները բաց չթողնելու համար»,- ընդգծել է Իրանի դեսպանը:
Զոհուրին շեշտել է, որ եթե Հայստան-Իրան տարանցիկ ճանապարհը կառուցվի, Հայաստանը տարածաշրջանային զարգացումներից դուրս թողնել ձգտող երկրներն անհաջողության կմատնվեն:
Դեսպանը նշել է նաեւ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած, Իրանի սահմանի մոտ տարածքներում ահաբեկչական որեւէ խմբավորման առկայության դեպքում Իրանը առանց զգուշացնելու կոչնչացնի այդ խմբավորումները: Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Իրանը խիստ զգայուն է այս հարցի նկատմամբ: