Ադրբեջանը կրկին հայտնվել է Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ֆեյսբուքի ղեկավարությունը հայտնաբերել է Ադրբեջանի ՊՆ-ին առնչվող եւ Հայաստանի դեմ աշխատող ֆեյքերի մեծ խմբի։
Այսպիսով՝ Ֆեյսբուքը ոչնչացրել է ադրբեջանական 124 ֆեյսբուքյան հաշիվ, 15 էջ, 6 խումբ եւ 30 ինստագրամյան հաշիվ։
«Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ Հայաստանի դեմ։ Գովազդի վրա ծախսվել է մոտ 15 500 դոլար։ Սքրինշոթներից երեւում է, որ ֆեյքաբուծարանը նաեւ հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին»,- նշել է մեդիափորձագետը։
Մարտիրոսյանի՝ արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված եւ ոչնչացված ադրբեջանական խմբի հետ հարցին ի պատասխան՝ Ֆեյսբուքի ղեկավարությունը գրել է, որ նման կապ չի հայտնաբերել։
Մեդիափորձագետը հրապարակել է նաեւ ադրբեջանական ֆեյքերի օրինակների նկարներ։