Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գերմանական Handelsblatt («Առեւտրային թերթիկ») պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով՝ «որոնք են մարդկության պատմության երեք կարեւորագույն նորարարությունները» հարցին, ասել է, որ պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ մեծագույն գիտական նվաճումն է համարում:
Գեյթսը նշել է, որ գիտնականները երբեք այսքան սեղմ ժամանակահատվածում արդյունավետ պատվաստանյութ չէին ստեղծել, եւ որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը մեծ հույս տվեցին մարդկությանը, եւ այս տարի համավարակն անպայման կհաղթահարվի:
«Պատվաստանյութերի շնորհիվ ակնհայտ դարձավ, որ գիտնականներն ու ընկերություններն ապագայում կկարողանան ավելի սերտ համագործակցել»,- ընդգծել է Գեյթսը:
Ինչ վերաբերում է մյուս մեծագույն նորարարություններին, Բիլ Գեյթսը դրանց թվին է դասել միկրոպրոցեսորը եւ «կանաչ հեղափոխությունը» (գյուղատնտեսական ոլորտի փոփոխությունների համակարգը):