Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945-ի մայիսի 8-ն անվանել է նացիստական բռնապետության եւ Հոլոքոստի ավարտի օր՝ կոչ անելով հարգելու նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը:
Մերկելի խոսքերը Twitter-ում մեջբերել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
1945 թվականի մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը Բեռլինում ստորագրվել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը, որով ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: