COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax եւ Johnson & Johnson պատվաստանյութեր ստանալու առաջարկ ունի:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, թե հստակ հայտնի չէ՝ Հայաստանը երբ կստանա դրանք, քանի որ պատվաստանյութերի սղության պատճառով բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ եւ շուտ կկարողանա ձեռք բերել դրանք:
«Սա առաջին հերթին առողջապահական նշանակություն ունի, բայց կարեւոր են նաեւ տնտեսական եւ քաղաքական բաղադրիչները: Մենք արդեն տեսնում ենք, որ այն երկրներում, որոնք լայնածավալ պատվաստումներ են իրականացրել, հիվանդացությունը շատ արագ նվազում է»,- ընդգծել է Ավանեսյանը:
Հայաստանում ներկայում AstraZeneka-ով կարող են պատվաստվել 18 եւ բարձր տարիքի մարդիկ: Sputnik-V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-54 տարեկան բնակիչների եւ աշխատակիցների համար: Մայիսի 10-ից քաղաքացիներին հասանելի կլինի չինական CoronaVac պատվաստանյութը: