Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ ներկայում աշխարհում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ Քովիդ-19-ի ավելի քան 157, 6 միլիոն դեպք: Կորոնավիրուսը խլել է ավելի քան 3,2 միլիոն մարդու կյանք: Ապաքինվել է ավելի քան 135,1 միլիոն մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ 33,4 միլիոն հաստատված դեպք կա: Կորոնավիրուսը խլել է ավելի քան 594, 9 հազար մարդու կյանք: Այս ցուցանիշով եւս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 21,8 միլիոնի, մահացել է ավելի քան 238 հազար մարդ:
Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 15,8 միլիոն մարդ: Երկրում վարակի հետեւանքով մահացել է 419, 3 հազար մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիայում վարակվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսը Ֆրանսիայում խլել է 106,1 հազար մարդու կյանք:
Թուրքիան աշխարհում վարակվածների ընդհանուր թվով հինգերորդ տեղում է: Այնտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4,9 միլիոն, մահացել է 42,4 հազար մարդ:
Կորոնավիրուսով վարակվածների թվով տասնյակում են հայտնվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան եւ Գերմանիան:
Իրանում վարակվել է ավելի քան 2,6 միլիոն մարդ, վարակի հետեւանքով երկրում մահացել է ավելի քան 74,5 հազար մարդ:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 320, 8 հազարի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է ավելի քան 4,2 հազար մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հաստատված 90,7 հազար դեպքերի թվով 96-րդ տեղում է: Չինաստանում ապաքինվել է 85,8 հազար, մահացել է ավելի քան 4,6 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ներկայում կորոնավիրուսի վարակ արձանագրած 222 երկիր կա: