Մեծ յոթնյակի երկրների նախարարներն անցած շաբաթ հանդիպել են Լոնդոնում՝ քննարկելու Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, հետ-brexit շրջանի առևտրային գործարքը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի ու Չինաստանի հետ կապված հարցեր, հաղորդում է Rome News-Tribune պարբերականը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Մամուլի ասուլիսում Ռաաբը նշել է, որ Բրիտանիան «ուս ուսի» կանգնած է ԱՄՆ-ի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրանը եւ Աֆղանստանը, եւ համաձայն է, որ Չինաստանը պետք է հավատարիմ մնա միջազգային իր պարտավորություններին:
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն Բրիտանիայից «ավելի սերտ դաշնակից ու ավելի սերտ գործընկեր» չունի, հայտնում է Press Association-ը:
Ռաաբը զրուցել է նաեւ իր ճապոնացի գործընկեր Տոշիմիցու Մոթեգիի հետ, քննարկել Բրիտանիայի՝ Տրանս-Խաղաղ օվկիանոսյան գործընկերության համապարփակ եւ առաջադեմ համաձայնագրին անդամակցելու դիմումը: Սա հիմնականում Խաղաղօվկիանոսյան պետությունների միջեւ՝ ներառյալ Ճապոնիան, ազատ առեւտրի համաձայնագիր է: