Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան գնահատել է իբրեւ արդյունավետ, կառուցողական եւ քաղաքական երկխոսության մակարդակին լիովին համապատասխան:
Կոպիրկինը նշել է, որ Լավրովը Երեւանում քննարկել է երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանում տիրող, ինչպես նաեւ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերի ամբողջ փաթեթը՝ հավելելով, որ քննարկվել է նաեւ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
«Հայ գերիների խնդիրը դեռեւս ռուսական օրակարգո՞ւմ է» հարցին դեսպանը պատասխանել է․ «Անշուշտ»։