Եվրամիության արտաքին հարցերով հատուկ հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսելում հայտարարել է, որ Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո հասկանալի դարձավ, որ ԱՄՆ-ԵՄ գործընկերային հարաբերությունները բարելավվում են, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում է նկատվում:
ԵՄ-ի խորհուրդը մայիսի 10-ին Բրյուսելում կանցկացնի արտաքին գործերի նախարարների մակարդակով լիագումար նիստ, որտեղ կքննարկի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Արեւմտյան Բալկանյան երկրներին աջակցության, Աֆղանստանի իրադրության եւ իրանական միջուկային գործարքի շուրջը ստեղծված իրավիճակի հարցերը:
ԵՄ երկրների նախարարները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կամ նոր դիվանագիտական քայլերի մասին որոշում ընդունելու մտադրություն չունեն: ՌԴ-ի հետ հարաբերություններն օժանդակ թեմաներից մեկն են: Քննարկման գլխավոր թեման անդրատլանտյան կապերի զարգացումն է: ԵՄ-ի նախարարական հանդիպմանը տեսակապով կմիանա ԱՄՆ նախագահի՝ կլիմայի խնդիրներով հատուկ դեսպանորդ Ջոն Քերին։