Սիրիայում մայիսի 26-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Սահմանադրական դատարանը հայտնել է նախընտրական քարոզարշավի ժամկետների մասին: Նախագահի գրանցված 3 թեկնածուները, որոնց շարքում է նաեւ գործող նախագահ Բաշար Ասադը, նախընտրական քարոզարշավ կարող են իրականացնել մայիսի 16-24-ը, մայիսի 25-ը կլինի լռության օր:
Սիրիայում նախագահի վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014 թվականին, դրանց մասնակցել էր բնակչության 73.5 տոկոսը: Նախագահ էր ընտրվել Բաշար Ասադը՝ 88.7 տոկոս ձայներով:
Այս ընտրություններում նրա դեմ կմրցակցեն նախկին պետնախարար եւ պատգամավոր Աբդալլա Սալյում Աբդալան եւ Սիրիական դեմոկրատական ճակատը ներկայացնող Մահմուդ Ահմեդ Մուրային:
Սիրիայում 2012-ին ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ նույն անձը նախագահ կարող է ընտրվել երկու անգամ՝ յոթ տարի ժամկետով: