Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ հակաէրդողանական հայացքներով հայտնի Յաիր Նեթանյահուն, Թվիթերի իր էջում հրապարակել է քրդական դրոշը՝ կից նշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան էջի հղումը՝ ի պատասխան Էրդողանի՝ Իսրայելին դատապարտող հայտարարությունների։ Էրդողանը Երուսաղեմում Իսրայելի գործողությունները «վայրագ եւ ահաբեկչական» էր անվանել:
Նեթանյահու կրտսերի այս հրապարակումը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։
Սա Նեթանյահուի որդու առաջին արձագանքը չէ Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաեւ կհիշեցնեմ Թուրքիայի իրականացրած՝ հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք Փոքր Ասիայից էթնիկապես մաքրեցին բոլոր քրիստոնյաներին»։