Թաթարստանի մայրաքաղաք Կազանում 19-ամյա երիտասարդն ահաբեկչական հարձակում է գործել թիվ 175 գիմնազիայի վրա: Սպանվել է 8 մարդ: Կան տասնյակ վիրավորներ:
Հանցագործությունը կատարողը, ըստ երեւույթին, գիմնազիայի նախկին սաներից է, որը գրանցված հրազեն է ունեցել: Հարուցվել է քրեական գործ զանգվածային սպանության մեղադրանքով:
Կազանի բոլոր դպրոցներում դասընթացները չեղարկվել են, աշակերտներին տարհանել եւ տուն են ուղարկել:
Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շտապ վերանայել զենք տրամադրելու եւ պահելու կանոնները:
Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ բարեկամներին՝ տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում: