ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնել են, որ շտաբի ջանքերով 54 ընտանիք՝ 271 մարդ, տեղափոխվել է Արցախ՝ վերաբնակվելու նպատակով:
Վերաբնակեցմանը նախորդել է 9 ճանաչողական այց Արցախ, որոնց մասնակցել են 56 ընտանիքների ներկայացուցիչներ:
Շուտով եւս 6 ընտանիք կտեղափոխվի Արցախ: