ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Լիտվայում Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ հանդիպմանը շեշտել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելուց:
ԱԺ նախագահն ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:
Լիտվայի Սեյմասի նախագահն ընդգծել է, որ Լիտվան անհանգստացած է ռազմագերիների վերադարձի գործընթացի ձգձգման եւ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների փաստերով:
Նշենք, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: