Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական հեռուստաալիքներով երկրի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումները Իսրայելի դեմ գործողությունների համար կվճարեն սեփական կյանքով:
«Մենք միասնական ենք ընդդեմ արհամարհված թշնամու»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը:
Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ գիշերը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերին, դրանց թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավար Հասան Քաոջիին եւ նրա տեղակալին՝ հակահետախուզության բաժնի ղեկավար Վալի Իսուին:
Իսրայելի բանակը հայտնել է, որ քիչ առաջ հարվածել է նաեւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկի՝ Սալիհ Դահմանի տանը: