Ադրբեջանական Azeri Defense կայքը ղարաբաղյան պատերազմում օգտագործված ադրբեջանական զենքերի մասին հոդվածում գրել է, որ Orbiter-2 եւ Orbiter-3 անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Ադրբեջանում երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից:
Azeri Defense կայքն ընդգծել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում լայնորեն կիրառվել են վերոնշյալ ԱԹՍ-ները:
Նշվել է նաեւ, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանն օգտվել է Սիրիայում «Գարնանային վահան» գործողության փորձից՝ միաժամանակ օգտագործելով կործանիչ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր: