Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը այլ երկրներում աշխատող իր աշխատակիցներին կոչ է արել պատվաստվել «Sputnik-V»-ով, եթե տվյալ պատվաստանյութը կիրառվում է այդ երկրներում:
Ավելի վաղ ԱՀԿ-ի փորձագետները հայտարարել են, որ կազմակերպությունը մտադիր է ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի անվտանգությանն իր գնահատականը տալ հունիսի վերջին կամ հուլիսին: