Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Դամասկոս կատարած պաշտոնական այցի ընթացքում առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Թեհրանը եւ Սաուդյան Արաբիան երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով բանակցություններ են վարում։
«Իրանը պատրաստ է եւ միշտ էլ պատրաստ է եղել սերտացնելու կապերը Սաուդյան Արաբիայի հետ, հանուն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հատկապես Եմենում, որտեղ այժմ մարդասիրական մեծ աղետ է տեղի ունենում»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գաղտնի բանակցությունների մասին առաջին տեղեկություններն արեւմտյան մամուլում ի հայտ եկան մոտ երկու շաբաթ առաջ։ Միջնորդի դեր են ստանձնել Իրաքի իշխանությունները։