Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել եւ պայմանավորվել հանդիպել:
Հանդիպումը տեղի կունենա Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 20-ին՝ Արկտիկական խորհրդի շրջանակում:
Լավրովն ու Բլինքենը քննարկել են նաեւ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման հարցը:
Արկտիկական միջազգային խորհուրդը ստեղծվել է Ֆինլանդիայի նախաձեռնությամբ 1996-ի սեպտեմբերի 19-ին Արկտիկայի բնության պահպանության նպատակով: Խորհրդի կազմում են Արկտիկային հարող երկրները՝ Դանիան, Կանադան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Իսլանդիան եւ Եվրոպական խորհրդարանը։ 2019-2021 թվականներին նախագահող երկիրը Իսլանդիան է, 2021-2023 թվականներին կլինի Ռուսաստանը: