ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ Հայաստանում 2021-ին նախատեսված մարդահամարը չի անցկացվի:
Վիճակագրական կոմիտեի մշակած նախագծում նշված է, որ պատճառը կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն է։ Քանի որ բնակչության հաշվառման տվյալների ուսումնասիրությունից բացի մարդահամարի անցկացումը ենթադրում է նաեւ բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում, դա կարող է հանգեցնել համաճարակային անցանկալի հետեւանքների։
Մարդահամարը հետաձգվում է մինչեւ 2022-ը։ Մարդահամարի համար բյուջեով նախատեսված 936.6 միլիոն դրամը կփոխանցվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: