ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանամերձ 7 համայնքի եւս 43 բնակավայրի պետական աջակցություն կցուցաբերվի:
Սահմանամերձ այդ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար գործադիրը լրացուցիչ կհատկացնի 400,2 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր: