ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Ռուսաստանի կողմից օգնության հարցը։
«Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նախագահ Պուտինը եւս նշել է, որ մտահոգված է։ Նախագահը հատուկ շեշտել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Առաջին հերթին այն դրույթի, որում նշված է հրադադարի անհրաժեշտության մասին»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաեւ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, նաեւ մի քանի հանդիպում եւ խորհրդակցություն կունենա։