Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Բարեփոխված կուսակցության նախագահ Կեես ֆան դեր Ստայը, արձագանքելով Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին Ադբեջանի քայլերին, կոչ է արել միջազգային հանրությանը՝ կասեցնելու այդ բռնությունը։
«Հայաստանը դեռ ենթարկվում է Ադրբեջանի ագրեսիային։ Չափազանց մտահոգիչ է։ Միջազգային հանրությունը առավել մեծ ջանքեր պետք է գործադրի այս բռնությունը կասեցնելու համար»,- գրել է Կեես ֆան դեր Ստայը։