Թուրքիայի բանվորների առողջության եւ աշխատանքի անվտանգության խորհրդի կազմած զեկույցում տվյալներ են հրապարակվել 2021-ի առաջին չորս ամսվա ընթացքում բանվորների մահացության դեպքերի վերաբերյալ:
Զեկույցի համաձայն՝ 2021-ի առաջին չորս ամսում Թուրքիայում 735 բանվոր է զոհվել: Միայն ապրիլին զոհվել է 249 բանվոր, որից 19-ը՝ կին, 230-ը՝ տղամարդ: Հունվարին մահացել է առնվազն 203, փետրվարին՝ 139, մարտին՝ 144 բանվոր:
Ըստ զեկույցի` կանանց մահացության դեպքերը գրանցվել են գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, առեւտրի եւ առողջապահության ոլորտներում։
Ապրիլին գրանցվել է աշխատանքային պայմանների պատճառով 8 անչափահասի մահվան դեպք:
Ապրիլին աշխատանքի ընթացքում մահացել է նաեւ 11 փախստական, որոնցից 5-ը՝ սիրիացի, 5-ը՝ պակիստանցի, եւ մեկը՝ բուլղարացի: Ընթացիկ տարվա առաջին չորս ամսվա ընթացքում 99 փախստական բանվոր է մահացել: